ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն Իրանի հետ հրադադարի ռեժիմի ավարտի կոնկրետ ժամկետ չի սահմանել՝ հայտարարել է Սպիտակ տունը: Հրադադարի ժամկետների վերաբերյալ վերջնական որոշումն ընդունելու է անձամբ Թրամփը, և այժմ նա սպասում է իրանական ղեկավարության «միասնական պատասխանին»՝ խաղաղության համաձայնագրի համար ԱՄՆ-ի առաջարկած պայմանների առնչությամբ:               
 

Մեզ պարտադրվում է կեղծ օրակարգ. «խաղաղության» անվան տակ իրականում ընթանում է սուվերենության ապամոնտաժում

Մեզ պարտադրվում է կեղծ օրակարգ. «խաղաղության» անվան տակ իրականում ընթանում է սուվերենության ապամոնտաժում
06.08.2025 | 18:25

Այս առավոտ բարլուսով Վաշինգտոնից «բացառիկ լուր» տարածվեց. Նիկոլը հանդիպելու է Ալիևի հետ՝ իբր «խաղաղության համաձայնագիր» ստորագրելու նպատակով։ Արևմտյան լրատվամիջոցները շնչակտուր շեշտում են, թե «պատմական բեկում» է սպասվում, իսկ տեղական քարոզչամեքենան հերթական անգամ սա փորձում է ներկայացնել որպես դիվանագիտական հաղթանակ։

Եկեք հասկանանք՝ իրականում ի՞նչ ունենք։

Իրականում, սակայն, սառը վերլուծությունը ցույց է տալիս՝ ոչ մի իրական համաձայնագիր այս փուլում չի ստորագրվելու։ Ամենայն հավանականությամբ, մենք ականատես ենք լինելու հերթական ձևական հայտարարության, որտեղ կասվի, որ «կողմերը պայմանավորվել են շարունակել պայմանավորվել»։ Այլ կերպ՝ բառախաղերով լցված տաֆտալոգիկ տեքստ, որը ոչ մի քաղաքական կամ իրավական հետևանք չունի, բայց ունի կարևոր քարոզչական գործառույթ։

Գաղտնիք չէ, որ Բաքուն այսօր գտնվում է առավելության դիրքում․ Ալիևն իր բոլոր ռազմավարական նպատակները իրականացնում է առանց որևէ փաստաթուղթ ստորագրելու։ Նիկոլը փաստացի վերածվել է նրա պահանջների կատարող ենթակա կցորդի՝ տարածքային, ինստիտուցիոնալ և սուվերեն վերաձևումների համատեքստում։ Այս պահին Ալիևը չունի որևէ ռացիոնալ մոտիվ, որ գնա ստորագրման որևէ քայլի, առավել ևս՝ «զիջման»։ Նա խաղում է ժամանակի և միակողմանի արդյունքների հասնելու խաղ, իսկ փաստաթուղթը նրան պետք չէ, քանի դեռ ամբողջ փաթեթը լիարժեք չի իրագործվել։

Մյուս կողմում՝ ԱՄՆ-ն ունի սեփական մոտիվացիաները, և Դոնալդ Թրամփի թիմը ակտիվորեն օգտագործում է միջազգային թեմաները՝ իրեն որպես համաշխարհային կարգ հաստատող, հակառուսական ճակատի առաջամարտիկ ներկայացնելու համար։ Հարավային Կովկասը հիանալի դաշտ է՝ «փոխզիջումների հասնելու» շոու բեմադրելու նպատակով։ Այս համատեքստում հայ-ադրբեջանական թեման վերածվել է PR հարթակի, որտեղ բեմադրվում է «խաղաղության գործընթացի վերակենդանացում», իսկ իրականում նպատակը մեկն է՝ տարածաշրջանից Ռուսաստանի լիակատար դուրս մղում։

Եթե ավելի պարզ ասեմ՝ Վաշինգտոնում սպասվող հանդիպումն ու դրա շուրջ ձևավորված տեղեկատվական փաթեթը ծառայում են ոչ թե հայաստանյան շահերին, այլ խոշոր աշխարհաքաղաքական խաղացողների մարտավարական շահերին։

Ստեղծված իրավիճակում մեզ պարտադրվում է կեղծ օրակարգ. «խաղաղության» անվան տակ իրականում ընթանում է սուվերենության ապամոնտաժում՝ պետականության կազմաքանդում։ Ալիևը երբեք ավելի հարմար դիրք չի ունեցել՝ Հայաստանի ներսում ունենալով քաղաքականապես անկարող միաժամանակ՝ խամաճիկ «գործընկեր», իսկ Արևմուտքն այս ամենը օգտագործում է որպես լծակ՝ Մոսկվային սահմաններից դուրս մղելու։

Ըստ էության՝ հանդիպման իրական նպատակները խաղաղության հետ կապ չունեն, իրականում այն մի թատերաբեմ է, իսկ մնացածը՝ էժանագին ներկայացում։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 10379

Մեկնաբանություններ

y脙脝脙脗垄脙脗垄脙垄芒卢脜隆脙脗卢脙芒脙炉脗驴脗陆脙脝脙脗垄脙脗垄脙垄芒卢脜隆脙脗卢脙芒脙炉脗驴脗陆/1450388589">

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Մի բռա­չափ հող ու մի օ­դանց­քա­չափ արև
Մի բռա­չափ հող ու մի օ­դանց­քա­չափ արև